Վարդավառյան միջոցառումներ՝ վարչական շրջանների զբոսայգիներում ու մարդաշատ այլ վայրերում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական բոլոր շրջաններում առավոտից մեկնարկել ու շարունակվում են Վարդավառի միջոցառումները: Ինչպես հայ առաքելական մյուս, այնպես էլ մայրաքաղաքի բոլոր եկեղեցիներում Քրիստոսի Պայծառակերպության տոնին նվիրված Սուրբ պատարագ է մատուցվել:
Այնուհետ օրհնություն ստացած երևանցիները շտապել են մասնակիցը դառնալու, օրվա խորհրդին համահունչ, վարչական շրջանների կենտրոնական հատվածներում, զբոսայգիներում և մարդաշատ այլ վայրերում կազմակերպված «ջրառատ» միջոցառումներին: Իսկ միմյանց վրա ջուր ցողելու գործին օժանդակելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը տոնի բոլոր մասնակիցներին ջրցան մեքենաներով, նաև դույլերով էր ապահովել: Միջոցառումներն ուղեկցվել են համերգային ծրագրերով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն