Գազայի հատվածում Իսրայելի բանակի զինվոր է զոհվել
Գազայի հատված սահմանի մերձակայքում ականանետային գնդակոծման հետևանքով Իսրայելի բանակի ևս 1 զինվոր է զոհվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին։
Այսպիսով, Իսրայելի կողմից զոհվել է 43 զինծառայող։ Բացի այդ, պաղեստինցիները կորցրել են ավելի քան 100 մարդ։
Նշենք, որ այս գիշեր զոհվել էր իսրայելցի ևս 2 զինծառայող։