Գազայի հատվածում Իսրայելի բանակի 27 զինծառայող է զոհվել
Իսրայելի բանակը հայտնում է ևս 2 զոհված զինվորի մասին։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Նշվում է, որ իսրայելական հատուկ գործողությունների ընթացքում զոհվել է 27 իսրայելցի զինվորական։
Հիշեցնենք, որ հուլիսի 17֊ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյախուն Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու մասին հայտարարություն էր արել։