211652_close_icon
views-count16412 դիտում article-date 21:01 26-07-2014

Փոխվել են երթևեկության տուգանքները

[url=http://varord.am/%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80/%D5%AB%D5%B4-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/357-%D5%BF%D5%B8%D6%82%D5%A3%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D6%83%D5%B8%D5%AD%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6?fb_action_ids=269418769919914&fb_action_types=og.comments]Varord.am[/url]-ի փոխանցմամբ՝ 2014թ-ի հուլիսի 26-ից ուժի մեջ է մտնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Սույն օրենքի նախատեսում է հետևյալ փոփոխությունները. 1. Լուսացույցին կից կանգ-գծի պահանջը չկատարելը, այսինքն թե կանգ-գիծը հատելու համար տուգանքը 10.000-ից կդառնա 5.000 դրամ: 2. ՏՄ-ն վարելու ժամանակ ռադիոկապից կամ հեռախոսակապից օգտվելու տուգանքը 3.000-ից կդառնա 5.000 դրամ: 3. Եթե ՏՄ-ն տարհանվել է էվակուատորով սխալ կանգառ կատարելու պատճառով, ապա տուգանքը կլինի 20.000 դրամ նախկին 40.000-ի փոխարեն: 4. Մայթին ոչ զուգահեռ կայանելու (եթե դա թույլատրված չէ կայանման ձև նշանով) կամ ընդհանուր օգտագործման ՏՄ-ների կանգառներում կանգառ կատարելու համար տուգանքը կլինի 5.000 նախկին 10.000 դրամի փոխարեն: 5. ՏՄ-ն հետիոտնային անցման վրա կայանելու համար տուգանքը կլինի 15.000 դրամ, նախկին 20.000-ի փոխարեն: 6. Ընդհանուր օգտագործման ՏՄ-ների և բեռնատարների վարորդները կտուգանվեն 7.000 դրամով (նախկինում 5.000), եթե երեք և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին վարեն ձախ եզրային գոտիով, եթե դա կապված չէ ձախ շրջադարձ կատարելու, հետադարձի կամ շրջանցման հետ: 7. Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալու համար նախատեսված է տուգանք՝ 50.000 դրամ, նախկին 20.000-ի փոխարեն: 8. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու համար կնախատեսվի 20.000 դրամ տուգանք նախկին 5.000-ի փոխարեն: Արագության խախտման մասով տուգանքները կհաշվարկվի հետևյալ կերպ 1. Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով: Օրինակ. Ենթադրենք ճանապարհի որոշակի տեղամասում թույլատրված առավելագույն արագությունը 60կմ/ժ է իսկ դուք երթևեկել եք 73 կմ/ժ արագությամբ. այդ դեպքում տուգանքը կկազմի 73-10(արագաչափ սարքի հնարավոր սխալ)=63-60(թույլատրելի առավելագույն արագություն) = 3 * 1000 = 3000 դրամ: 2. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով: Օրինակ. Ենթադրենք ճանապարհի որոշակի տեղամասում թույլատրված առավելագույն արագությունը 60կմ/ժ է իսկ դուք երթևեկել եք 96 կմ/ժ արագությամբ. այդ դեպքում տուգանքը կկազմի 96-10(արագաչափ սարքի հնարավոր սխալ)=86-60(թույլատրելի առավելագույն արագություն) = 26 * 1500 = 39000 դրամ: 3. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (100.000): Օրինակ. Ենթադրենք ճանապարհի որոշակի տեղամասում թույլատրված առավելագույն արագությունը 60կմ/ժ է իսկ դուք երթևեկել եք 108 կմ/ժ արագությամբ. այդ դեպքում տուգանքը կկազմի 108-10(արագաչափ սարքի հնարավոր սխալ)=98-60(թույլատրելի առավելագույն արագություն) = 38 կմ/ժ -տուգանքը՝ 100.000 դրամ: 4. Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200.00): 5. Երթևեկության սահմանված արագությունը 81կմ/ժ և ավելի գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով (500.000): Այս ամենից բացի օրենքի սույն փոփոխություններով նախատեսվում է, որ տուգանված վարորդի կողմից 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելը կհանգեցնի դրա ավելացմանը 25%-ով (նախկին եռապատկման փոխարեն), իսկ 60 օրվա ընթացքում չվճարելը՝ 50%-ով (նախկին հնգապատկման փոխարեն):

Նմանատիպ նյութեր