Չիկագոյում փոխհրաձգության ժամանակ անչափահաս է զոհվել․ կան վիրավորներ
ԱՄՆ֊ի Չիկագո քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել , ինչի հետևանքով զոհվել է 1, տուժել 6 մարդ։ Այս մասին հայտնում է The Chicago Tribune֊ը՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը։
Միջադեպը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 03․00֊ին։ Անհայտ անձինք կրակ են բացել քաղաքի արևմտյան շրջանում, ինչի հետևանքով 13֊ամյա անչափահասը տեղում մահացել է գլխի հատվածում ստացած հրազեհային կրակոցից։
Բոլոր վիրավորները, այդ թվում՝ 2 դեռահաս, հոսպիտալացվել են։ Նրանցից 2֊ը գտնվում են ծանր վիճակում։
Ներկայումս պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։ Հանցագործների որոնման աշխատանքներ են ընթանում։