211652_close_icon

Պակիստանի և Հնդկաստանի միջև սահմանին փոխհրաձգության հետևանքով կան վիրավորներ

views-count1459 դիտում article-date 09:17 27-10-2023
Պակիստանի և Հնդկաստանի միջև սահմանին իրավիճակը կտրուկ սրվել է։ Հնդկաստանը հայտարարել է Պակիստանի կողմից Քաշմիրի շրջանում հրադադարի խախտման մասին։

Միջադեպը տեղի է ունեցել Ջամուի և Քաշմիրի Արնիա և Պուրա շրջաններում։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի ԶՈւ մեկ զինծառայող և երեք քաղաքացիական անձ։

Հաղորդվում է, որ Հնդկաստանի ու Պակիստանի խաղաղ քաղաքացիները լքում են սահմանամերձ շրջանները։

Նմանատիպ նյութեր