211652_close_icon
views-count1633 դիտում article-date 14:49 25-07-2014

ՀՀ փոխվարչապետը և 4 մարզպետներ կմասնակցեն «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի փակման արարողությանը

Հուլիսի 25-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը: Ավանդական դարձած խարույկի շուրջ հավաքված Սփյուռքի պատանիներին ու աղջիկներին կողջունի «Հայկազունք» երաժշտական համույթը՝ գեղարվեստական ղեկավար գուսան Հայկազունի ղեկավարությամբ: Արիտունցիները կերգեն և կպարեն հայկական պարեր, ինչպես նաև հնարավորություն կունենան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ՀՀ կառավարության ներկայացուցիչներին:

Նմանատիպ նյութեր