ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությանը
Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այսօր՝ հուլիսի 4-ին, ժ.20:30-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ավանդական դարձած խարույկի շուրջ հավաքվելու են Սփյուռքից ժամանած պատանիներն ու աղջիկները, որոնց հետ հանդիպելու են նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը, երգիչ Անդրեն: