211652_close_icon
views-count1119 դիտում article-date 13:27 25-07-2014

Բնակարանագողը հանցանքը խոստովանել է

Հուլիսի 24-ին, ժամը 16.45-ին, Կապան քաղաքի Սյունիք թաղամասի մի բնակչուհի ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 07.00-ից մինչև ժամը 13.00-ն ընկած ժամանակահատվածում, դռան փականը վնասելով` իր բնակարանից գողացել են սպասք, կենցաղային այլ իրեր ու պարագաներ` պատճառելով նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1971 թ. ծնված Գարիկ Մ.-ն, որը բերման է ենթարկվել և խոստովանել հանցանքը: Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն: ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր