Դոնեցկի մերձակայքում ևս 1 կամուրջ է պայթեցվել
Դոնեցկի մարզի Ենակիևո֊Շախտերսկ֊ԱՄվրոսիևսկ ճանապարհահատվածում կամուրջ է պայթեցվել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարության կայքը։
Միջադեպը տեղի է ունեցել պետական կարևորություն ունեցող մայրուղում։ Մարտական գործողությունների պատճառով ճանապարհատրանսպորտային ծառայությունը չի կարող կամուրջի տարածք մուտք գործել։
Ավելի վաղ հաղորդել էին ևս մի քանի կամուրջների պայթեցման մասին։