Ռումբի բեկորներից Դոնեցկի օդանավակայանի մերձակայքում գազատար խողովակ է վնասվել
Դոնեցկի օդանավակայանի շրջանում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով ռումբի բեկորները գազատար խողովակ են վնասել։ Այս մասին հայտնել է Դոնեցկի քաղխորհրդի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քաղաքում լարված իրադրություն է։ Դոնեցկի բոլոր շրջաններում կրակոցներ են հնչում։