Լուգանսկի մարզում կամուրջ է պայթեցվել
«Լուգանսկի ժողովրդական հանրապետության» հյուսիսային մասում կրկին զինված բախումներ են սկսվել, որոնց ընթացքում պայթեցվել է Սևերսկի Դոնեց գետի վրայի կամուրջը, ինչպես նաև կրակ է արձակվել ավտոբուսների և խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Այս մասին փոխանցում է INTERFAX-ը։
«Ներկայումս մարտեր են ընթանում Ռուբեժնոյե և Լիսիչանսկ քաղաքներում»,֊ հայտնել են Հարավ֊Արևելքի Միացյալ բանակի շտաբում։
Ըստ շտաբի ներկայացուցիչների խոսքերի՝ Ռուբեժնոյե քաղաքում հավանաբար տուժել է մոտ 10 մարդ։ Զոհերի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվել։
Ըստ Ուկրաինայի ՆԳՆ Լուգանսկի մարզի ներկայացուցիչ Տատյանա Պոգուկայի խոսքերի՝ ստացված տվյալների համաձայն, կա 4 վիրավոր։ Նա նաև հաստատել է, որ բախումների ընթացքում կամուրջ է պայթեցվել։