Գորլովկայում կամուրջ է պայթեցվել
Դոնեցկի մարզի Գորլովկա քաղաքում աշխարհազորայիններն ուկրաինական ուժայինների հարձակումը կանխելու համար կամուրջ են պայթեցրել։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն։
Ըստ աշխարհազորի ներկայացուցիչների խոսքերի՝ կամուրջի պայթյունը
կկանխի Արտյոմովսկից և Դերժինսկից ուկրաինական բանակի հարձակումը։
Բացի այդ, նրանք հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում կպայթեցնեն նաև մեքենաների համար նախատեսված կամուրջը։