211652_close_icon
views-count953 դիտում article-date 10:31 25-07-2014

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 24-25-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Այգեձոր գյուղի մոտակայքում այրվել է 200 քմ խոտածածկ տարածք, Լիճք գյուղի պոմպակայանին հարակից տարածքում՝ 5000 քմ, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում՝ ավազի հանք տանող ճանապարհին՝ 5 հա, Թաթուլ գյուղի 2-րդ փողոցի 6-րդ փակուղու թիվ 6 տան բակում՝ 300 քմ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում՝ 120 քմ խոտածածկ տարածք, ջերմահարվել են 10 ծիրանենի, Եղեգնաձոր քաղաքի Զ. Վարդանի փողոցի թիվ 35 հասցեում այրվել է 100 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: ՀՀ ԱԻՆ

Նմանատիպ նյութեր