211652_close_icon

Սպասվում է առանց տեղումների եղանակ

views-count1268 դիտում article-date 10:02 25-07-2014
Հանրապետության տարածքում հուլիսի 25-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 27-29-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 25-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև` նույնքան կնվազի: Երևանում և 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր