211652_close_icon
views-count1965 դիտում article-date 20:56 24-07-2014

Ստենդ-ափի վարպետը` Երևանում. տեսանյութ

«Եվ այլն», «Նաև», «Տակավին», «Սագայն», հերթը` «Եթե»-ինն է: Ստենդ-ափ երգիծական ներկայացումներով մենախոսության վարպետ, երգիծաբան, գրող և նկարիչ Վահե Պէրպէրեանի 2-րդ այցն է Հայաստան: Ներկայացնում է One man show` «Եթե»-ն. հումոր` մտածելու համար: Վահեն ծնվել է Բեյրութում, բայց ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում: Երգիծական ստենդ ափ ժանրը առաջիններից էր, որ ներկայացրեց Հայաստանում: 14 տարի մոնոլոգներ է գրում ու պտտվում աշխարհով: Ընդունում է բեմում միայնակ լինելը բարդ է, բայց ավելի բարդ գործ է` հայերին ծիծաղեցնելը: Բազմաթիվ գրքերի և պիեսների հեղինակը նաև լուսանկարում է, տարբեր նկարչական գործեր ներկայացված են մասնավոր հավաքածուներում: Բայց Վահեն բոլոր մասնագիտացումներից առանձնացնում է երգիծանքը` մարդկանց խինդը ոսկուց առավել է: Վահեն Հայաստանում է «Դիիմ քոմունիքեյշոն»-ի հրավերով: «Եթե»-ն հայ հանդիաստեսին կներկայացվի ևս երկու օր: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/31610]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր