4 ամիս առաջ Քեսաբում անհետացած հայի մարմինը գտել են իր տան բակում թաղված
4 ամիս առաջ Քեսաբ տեղափոխված հալեպահայ Շանթ Հովհաննիսյանի մարմինը հայտնաբերել են Քեսաբի իր տան բակում թաղված:
Ինչպես տեղեկացնում է «[url=http://www.yerakouyn.com/?p=60194]Եռագույն[/url]» կայքը, Շանթ Հարությունյանը Հալեպում ընթացող դաժան մարտերի ժամանակ կնոջ ու երեխայի հետ տեղափոխվել էր հայաշատ Քեսաբ, իսկ որոշ ժամանակ անց՝ մարտի 21-ին, երբ Քեսաբի վրա իրականացվեցին հարձակումներ, նա կնոջն ու երեխային անվտանգությունն ապահովելու նպատակով ուղարկում է Լաթաքիա, իսկ ինքը մնում Քեսաբում:
Որոշ ժամանակ անց Շանթն անհայտանում է, և միայն օրեր առաջ նրա մարմինը հայտնաբերում են բակում՝ հողաթմբի տակ թաղված: