2312 դիտում
17:16 14-05-2014
5 ամիս առաջ Փոքր Սեպասար գյուղից անհետացած Արմինեն Գևորգ անունով մի տղայի հետ է կապված եղել
Փոքր Սեպասար գյուղի բնակիչ, 25-ամյա Արմինե Մինասյանին, ով 5 ամսից ավելի է, ինչ տնից դուրս է եկել և չի վերադարձել Երևանի Հանրապետության հրապարակում տեսնող է եղել, սակայն Արմինեն ասել է, թե չի ցանկանում տուն գնալ: Այս մասին[b] SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա հայրը՝ Համլետ Մինասյանը:
Հայրը պատմեց, որ աղջիկը Գևորգ անունով մի տղայի հետ է կապված եղել: «Նա կնոջս ասել է, որ Գեւորգի հետ գնում է, կինս էլ դեմ է եղել: Հետո էլ իր անունով այդ տղայի համար ապառիկով հեռախոս է վերցրել եւ բանկերից պարտքի տուգանքները մեր հասցեին են գալիս»,-ասաց տնից փախածի հայրը:
Ավելի վաղ Փոքր Սեպասար գյուղի գյուղապետ Ջիվան Բդոյանը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ նրանց աղջիկը զանգ է տվել ծնողներին փակ համարից եւ ասել, որ լավ է, բայց գտնվելու վայրը չի հայտնել: Գյուղապետը նաեւ պատմել էր, որ աղջիկը ի ծնե ոտքից կաղ է: «Սովորական գյուղի աղջիկ էր, իրա համար գնում էր դասի, գալիս: Գյումրիում դիզայներություն էր սովորում: 3 հատ էլ եղբայր ունի, ովքեր ամուսնացել ու հայրական տնից առանձնացել են: Ինքն էր ծնողների հետ ապրում: Մինչև անհետանալը ոչ սիրած տղա է եղել, ոչ էլ տանը կռիվ-դավա է եղել»,-ավելացրել էր գյուղապետը՝ նշելով, որ ծնողները ստիպված դիմել են ոստիկանություն, որ աղջկան գտնեն:
Նմանատիպ նյութեր
2355 դիտում
14:52 24-07-2014
4 ամիս առաջ Քեսաբում անհետացած հայի մարմինը գտել են իր տան բակում թաղված
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
712 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում