Բեռլինում գտել են 70 տարի առաջ անհետացած Լիտվայի անկախության մասին հռչակագիրը
Ավելի քան 70 տարի առաջ չպարզված հանգամանքներում անհետացած Լիտվաի անկախության մասին հռչակագիրը գտնվել է Բեռլինի դիվանագիտական փաստաթղթերի արխիվում, մարտի 29-ին։ Այդ մասին ազգային հեռուստատեսության եթերում հայտնել է պրոֆեսոր Լյուդաս Մաժիլիսը։
Արձանագրությունը ստորագրվել էր Վիլնյուսում, Լիտվայի խորհրդի նախագահ Յոնաս Բասանովիչյուսի կողմից։ 1940 թվականին փաստաթուղթն անհետացել էր Կաունասի նախագահական պալատի արխիվից։
Արձանագրությունը գտնողին լիտվական MG Baltic կոնցեռը խոստացե էր 1 մլն եվրո, իսկ այն հայտնաբերվել է բեռլինյան արխիվում՝ «Բալթյան նահանգների ապագան. Լիտվա» վերտառությամբ։
Առաջիկայում փաստաթուղթը կստուգվի Գերմանիայում Լիտվայի դեսպանի կողմից։