211652_close_icon
views-count40882 դիտում article-date 15:19 24-07-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է աղջկան փախցրած երիտասարդը Դիլիջանի ոլորաններում «09»-ով բախվում ոստիկանական մեքենաներին

[b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել «09»-ի բախումը ճանապարհային ոստիկանության ծառայողների ավտոմեքենաներին, երբ երիտասարդ տղան անչափահաս աղջկան ամուսնության նպատակով Երևանից փախցնում է և Դիլիջանի ոլորաններում բախվում 2 Toyota Corolla-ներին և մեկ այլ Mitsubishi-ի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փեսացուն քննիչի ստորագրությամբ ազատ է արձակվել: Պարզվել է, որ նա մանկուց ունեցել է առողջական խնդիրներ: Ի դեպ, 16-ամյա աղջիկն ու նրա հայրը, ովքեր բողոք են ներկայացրել ոստիկանություն, թե տղան իրենց կամքին հակառակ է գործել, մի փոքր կասկած է հարուցել ոստիկանների մոտ, քանի որ աղջկա հեռախոսի մեջ եղել են բազմաթիվ սիրային հաղորդագրություններ իր և տղայի կողմից: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/21576/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հուլիսի 23-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Այդ օրը՝ կեսգիշերին, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչ, 25-ամյա Արծրուն Բեգլարյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող իր ծանոթի տուն և պատրաստակամություն հայտնել ծանոթի աղջկան՝ 16-ամյա Ս. Ս.-ին և նրա հորը իր կողմից վարած Վազ 2109 մակնիշի 34 ՍA 283 համարանիշի ավտոմեքենայով իրենց ուզած վայրը տեղափոխելու: Աղջիկը նստել է ավտոմեքենան, իսկ նրա հայրն ասել է, որ մի քանի րոպեով տուն է մտնում, սակայն, մինչ հայրը դուրս կգար տնից, Ա. Բեգլարյանը նշված ավտոմեքենայով փախցրել է աղջկան: Կատարվածի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն ու նույն բաժնի պահպանության բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն են ստացել և պահպանության բաժնի պետ Արայիկ Շահնազարյանի գլխավորությամբ սկսել են հետապնդել Ա. Բեգլարյանի վարած ավտոմեքենան: Արդյունքում հայտարարվել էր ավտոհետախուզում, երբ ոստիկանները տեղեկություն են ստացել, որ նա ուղղություն է վերցրել դեպի Տավուշի մարզ: Դիլիջանի ոլորաններից ներքև տեղադրված արագաչափի մոտ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները դարանակալել էին իրենց ծառայողական ավտոմեքենաներով, իսկ ՃՈ աշխատակիցների մի մասն էլ վերևում սպասել էր ժամանող «09»-ին: Երբ տեսուչները հրահանգել են Ա. Բեգլարյանին կանգնել, նա չի կանգնում և դիմել է փախուստի: Դիլիջանի ոլորաններում վերջինս հարվածել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ծառայողական Toyota մակնիշի ավտոմեքանաներին, այնուհետ՝ Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենային և, թողնելով մեքենան, փորձել է դիմել փախուստի, սակայն ՃՈ աշխատակիցները կարողացել են վնասազերծել նրան: Դեպքի վայր ժամանած Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոստիկանապետ Արամ Ղազարյանի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի գլխավորությամբ, Ա. Բեգլարյանին և առևանգված Ս. Ս.-ին տեղափոխել են ոստիկանության Դիլիջանի բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքում նույն բաժանմունքի պետի պաշտոնակատար Սմբատ Սաղաթելյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 131 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր