Նիդերլանդների փորձագետները ստացել են կործանված Boeing֊ի «սև արկղերը»
Ուկրաինայի Դոնեցկի մարզում կործանված Boeing 777 ինքնաթիռի «սև արկղերը» փոխանցվել են նիդերլանդացի փորձագետներին։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
«МН17 չվերթի ինքնաթիռի «սև արկղերը» Նիդերլանդներյի անվտանգության հարցերով վարչության մալայզիացի փորձագետներին»,֊ հայտնում է գործակալությունը՝ մեջբերելով Նիդերլանդների ԱԳՆ հաղորդագրությունը։
Հիշեցնենք, որ Boeing 777 ինքնաթիռը կործանվել էր հուլիսի 17֊ին՝ Դոնեցկի մարզում, ինչի հետևանքով զոհվել էր 298 մարդ։