Ռուսական անտառում պայթել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ռումբեր. կան զոհեր
ՌԴ-ի կազմի մեջ մտնող Կարելիայի հանրապետությունում անտառում պայթել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ռումբեր, ինչի հետեւանքով երեք տուրիստ է մահացել: Եւս չորս տուրիստ տուժել է, այդ թվում՝ նրանց ուղեկցորդը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի որոշ տարածքներում, այդ թվում անտառներում, դեռեւս պահպանվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվանից մնացած զենք ու զինամթերք: