38-ամյա տղամարդը հրկիզել է Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի բուժքրոջ աշխատասենյակը
38-ամյա Միսակ Վրեժի Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, պատուհանի ապակին կոտրելու միջոցով մուտք է գործել Մարտունու թիվ 1 հիմնական դպրոց և հրկիզել բուժքրոջ աշխատասենյակը՝ պատճառելով դպրոցին խոշոր չափի գույքային վնաս:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենգրքի 185 հոդովածի 2-րդ մասի 1, 2 կետերով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղկատվական համակարգից: