Իրաքում հերթական ադրբեջանցի մոջահեդին են ոչնչացրել
Իրաքում կառավարական ուժերը ոչնչացրել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում կռվող, «Աբու Աբդուլլահ» մականվամբ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի բնակչին:
Ինչպես հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը, վերջինիս իսկական անունը Էմին է: Նա սպանվել է Սեմմար քաղաքում իրաքյան ուժայինների իրականացրած գործողությունների արդյունքում: Ահաբեկիչները համացանցում տեղադրել են նրա լուսանկարը: