Իրաքում ԻՊ զինյալները ոչնչացրել են Ասորեստանի մայրաքաղաքի ավերակները
Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ոչնչացրել են Ասորեստանի մայրաքաղաք Դուր-Շարուքինի ավերակները, այդ թվում` Սարգոն 2-րդ թագավորի հայտնի պալատը:
Քաղաքը, որը հիմնադրվել է մ.թ.ա. 7-րդ դարում, արժանացել է Նիմրուդի ճակատագրին. զինյալներն այն հավասարեցրել էին հողին:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը խմբավորման անդամները ոչնչացրել են հնագիտական մեկ այլ հուշարձանի` պարթևական Հաթրա քաղաքի ավերակները: