211652_close_icon
views-count1575 դիտում article-date 09:40 22-07-2014

Դեպրեսիայի մեջ ընկնելու ամենակարճ ճանապարհը անցյալի իդեալականացումն է․ Առավոտ

«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «Դեպրեսիայի մեջ ընկնելու ամենակարճ ճանապարհը անցյալի իդեալականացումն է: Հենց որ մենք սկսում ենք ինքներս մեզ և ուրիշներին ներկայացնել մեր մանկությունը, պատանեկությունը կամ երիտասարդությունը՝ որպես չընդհատվող հաճույքների և վայելքների շղթա, որից, ավաղ, այս հասուն տարիքում ստիպված ես հրաժարվել ՝ այդ պահին «դարդոտվելը» մեկից մեկ է : 70-ն անց մարդկանց մի մասը հույս ունի, որ եթե Հայաստանում իշխանության գան կոմունիստները կամ/և վերականգնվի Խորհրդային Միությունը (երկու ենթադրություններն էլ ֆանտաստիկայի ժանրից են), ապա Լենինականի երշիկը կդառնա 4 ռուբլի 50 կոպեկ, իսկ նվազագույն աշխատավարձը կդառնա 120 ռուբլի: Իսկ ամենակարևորը ՝ նրանք կդառնան 30-40 տարեկան ՝ այդ տարիքին հատուկ առողջությամբ և կայտառությամբ: Նրանք, ովքեր հարստացել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, պնդում են, որ «այն ժամանակ երկիրը զարգանում էր»: Հավանաբար, նվազագույն աշխատավարձը 1000 դոլար էր կամ հացի գինն էր 10 դրամ: Կամ՝ արտագաղթ չկար: Կամ Էլ՝ ժողովրդավարությունն էր ծաղկում: Եվ հիմա, եթե նորից Քոչարյանը գա, նրանք 10 տարով կերիտասարդանան և նոր թափով կհարստանան: Ճիշտ է, ինքը երկրորդ նախագահն այդ պատրանքները, հավանաբար, չի կիսում՝ նրա թոռնիկը ծնվել է Միացյալ Նահանգներում և, հետևաբար, մեխանիկորեն դարձել է ԱՄՆ քաղաքացի: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Քոչարյանը Հայաստանի հետ իր ապագան չի կապում: Պարզապես պետք չէ անցյալն իդեալականացնել՝ անցյալում կարելի է գտնել թե դրական և թե բացասական երևույթներ: Հակառակը մտածելը դեպրեսիայի բուն է»։ Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր