Դոնեցկում կործանված մալազիական Boeing-777-ի մոտ 40 տոննա բեկոր է ամեն օր հավաքվում
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում Նիդերլանդների փորձագետները ԴԻՀ-ի ԱԻՆ-ի հետ միասին հավաքում են «Մալազիական ավիաուղիներ» ընկերության կործանված Boeing-777-ի բեկորներից օրական 35-40 տոննա: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն:
«Բեկորների հավաքումը շարունակվում է: Աշխատում ենք ամեն օր և օրական հավաքում 35-40 տոննա բեկոր և դուրս բերում դրանք»,-ասել է ՀԻՀ ԱԻՆ-ի ներկայացուցիչներից մեկը:
Փորձագետներն արդեն ավարտել են Գրաբովո գյուղի մոտակայքում աշխատանքները և սկսել Ռասսիպնոյե գյուղի մոտ ընկած ինքնաթիռի բեկորների հավաքման գործը: Խոշոր բեկորները բեռնվում են ավտոմոբիլային պլատֆորմների վրա, իսկ մանր բեկորները հավաքում են հատուկ կոտեյներների մեջ: