211652_close_icon
views-count1668 դիտում article-date 17:26 21-07-2014

500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր են տեղաբաշխվել. ՀՀ ֆինանսների նախարարություն

Հուլիսի 21-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26191153 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 640 մլն դրամ, որից մրցակցային` 580 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 60 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 481 804 078 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.4702 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.4888 տոկոս: Աճուրդին մասնակցել են 2 գործակալ և գանձապետական պահառուն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նմանատիպ նյութեր