211652_close_icon
views-count36741 դիտում article-date 15:27 21-07-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում երգիչ Սամվել Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից

[b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է հուլիսի 15-ին Գարեգին Նժդեհի և Արցախի փողոցների խաչմերուկում տեղի ունեցել երգիչ Սամվել Գրիգորյանի մասնակցությամբ ավտովթարը: Ինչպես ավելի [url=https://shamshyan.com/hy/article/20768/]վաղ հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հուլիսի 15-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Գարեգին Նժդեհի և Արցախի փողոցների խաչմերուկում բախվել էին Երևան քաղաքի Մամիկոնյանց 43 շենքի բնակիչ, 45-ամյա Սամվել Գրիգորյանի վարած Volkswagen Passat մակնիշի 24 SO 984 համարանիշի և Հրաչյա Քոչարի 13 շենքի բնակիչ, 48-ամյա Տիգրան Աղաջանյանի վարած Mercedes մակնիշի 64 SU 006 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով վարորդներ Ս. Գրիգորյանն ու Տ. Աղաջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մինչ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ստացել էր վթարի մասին տեղեկությունը, վարորդների մտերիմներն ավտոմեքենաները տեղափոխել էին վթարի վայրից: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Volkswagen-ի վարորդը երգիչ Ս. Գրիգորյանն է, ով աշխատում է «Yans» ակումբում՝ որպես հաղորդավար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր