211652_close_icon
views-count43401 դիտում article-date 10:27 12-09-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում կին վարորդների մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է [url=https://www.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/timeline/]Security Dream Co LTD[/url]-ն, որում երևում է, թե ինչպես է սեպտեմբերի 7-ին Երևանի Աճառյան և Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, տեղի ունեցել կին վարորդների մասնակցությամբ ավտովթարը, ինչից հետո վարորդներից ոստիկանության ծառայող Լուիզա Ներսեսյանը դուրս է եկել ավտոմեքենայից, հարվածել և կոտրել մյուս ավտոմեքնայի հետնամասի ապակին, իսկ վթարի հետևանքով էլ 1 հոգի, ով նույնսպես ոստիկանության ծառայող է, տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/08/64214/]ավելի վաղ[/url] վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 7-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Աճառյան և Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, բախվել էին Երևանի բնակիչներ, 31-ամյա Գայանե Գալոյանի վարած Mercedes A 200 մակնիշի 34 TZ 812 համարանիշի և 22-ամյա Լուիզա Ներսեսյանի վարած Opel Corsa մակնիշի 34 LR 497 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 46-ամյա Գայանե Ներսեսյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ բախումից հետո Opel-ի վարորդ Լ. Ներսեսյանը կատաղած վիճակում դուրս էր եկել ավտոմեքենայից, բռունցքով հարվածելով կոտրել էր վթարված Mercedes-ի հետնամասի ապակին և դրսևորել աղջկան ոչ հարիր պահվածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Բացառիկ տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/timeline/]Security Dream[/url]-ի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր