«Մալազիական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 223 ուղևորի մարմին
«Մալազիական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման հետևանքով այս պահին գտնված է 298 ուղևորներից 223-ի մարմինները և ևս 8 հատվածներ, որոնք պատկանում են ուղևորներից մեկին կամ մի քանիսին: Լուրը հաղորդում է ИТАР-ТАСС-ը, մեջբերելով Ուկրաինայի Փոխվարչապետ տարածքային քաղաքականության հարցերով Վլադիմիր Գրոյսմանի խոսքերը, ով այս մասին հայտարարել էր այսօր օրվա երկրորդ կեսին:
Նրա խոսքերով Ուկրաինական կողմը բանակցություններ է վարում, որպեսզի հայտնաբերված դիակները տեղափոխվեն գնացքով Կիևի տիրապետության տակ գտնվող տարածք:
«Գնացքում կա 192 մարմին: Մենք բանակցություններ ենք վարում, որ այն շարժվի»,- ասել է Փոխվարչապետը:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը կործանվել էր հուլիսի 17-ին: Մինչ այս պահը անհայտ է մնում թե ինչու՞: