Դոնեցկի երկաթգծի շրջանում բնակելի տներ են գնդակոծվել
Դոնեցկի երկաթգծի շրջանում ուկրաինական ուժայինների կողմից հրետանային գնդակոծումների հետևանքով բնակելի տներ են ավերվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն։
«Գնդակոծվել են բնակելի տներ, ավտոշուկա, կամուրջ, սուպերմարկետ»,֊ հայտնում են ականատեսները։
Ներկայումս զոհերի և տուժածների թվի մասին տվյալներ չեն հաղորդվել։