Դոնեցկի մարզում ինքնաթիռ է գնդակոծվել
Դոնեցկի մարզի Սնեժնիի մարտական գործողությունների ընթացքում աշխարհազորայիններն ինքնաթիռ են գնդակոծել։ Այս մասին հայտնել են ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայինները, փոխանցում է RIA Novosti-ն։
«Առավոտյան Սնեժնիի ուղղությամբ հրետանային ռմբակոծումներ են սկսվել։ Կան նաև ինքնաթիռներ, որտեղից մեր ուղղությամբ հրթիռներ էին արձակվում։ Ինքնաթիռներից մեկն հաջողվել է գնդակոծել»,֊ հայտարարել է ԴԺՀ աշխարհազորի աղբյուրը։
Կիևի իշխանություններն այդ լուրը դեռ չեն հաստատել։