Նեգրեդոն կարող է հայտնվել «Ռեալ»-ում
Իսպանական Marca պարբերականի տվյալներով` Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթի»-ի իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոյին: Խղացողը դժգոհ է, որ անգլիական ակումբում իրեն չեն դիտարկում, որպես հիմնական հարձակվողի, և այդ պատճառով չի բացառվում, որ նա կարող է փոխել իր ակումբը:
«Արքայական ակումբը» Նեգրեդոյին դիտարկում է, որպես Ալվարո Մորտայաի փոխարինողի, ով տեղափոխվել է «Յուվենտուս»: