34754 դիտում
10:45 21-07-2014
Ողբերգական ավտովթար՝ Կոթի գյուղում. 21-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է գազախողովակի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Կոթի գյուղի բնակիչ, 21-ամյա Սամվել Ոսկանյանը Կոթի գյուղի կենտրոնական փողոցում իր վարած Mercedes մակնիշի 34 MF 090 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մետաղյա արգելապատնեշներին, այնուհետ՝ գազի խողովակաշարին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ոսկանյանը տեղում մահացել է: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Նարգիզյանի և դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նույն վաշտի հետաքննիչ Մխիթար Գիշյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչ Մարտին Վանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Գյուղացիները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը նոր էր վերադարձել զինծառայությունից: Օպերատիվորեն ժամանել էին նաև տեղի գազի սպասարկման աշխատակիցները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9579 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին