Կարեն Գրիգորյանը՝ Բարսելոնայում ընթացող օփեն մրցաշարի միանձնյա առաջատար
Բարսելոնայում ընթացող շախմատի օփեն մրցաշարում հանդես են գալիս նաև Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը:
Մրցաշարային աղյուսակը խաղացված 4 տուրերից հետո միանձնյա գլխավորում է Կարեն Գրիգորյանը, որն ունի 4 միավոր: Տիգրան Պետրոսյանն ունի 3, իսկ Տիգրան Հարությունյանը՝ 2.5 միավոր: