Լահմը ամենաբարձր մակարդակով կարող է խաղալ նաև 40 տարեկանում. Գոմես
Գերմանիայի հավաքականի և «Ֆիորենտինա»-ի հարձակվող Մարիո Գոմեսը նշել է, որ զարմացած է մնացել Ֆիլիպ Լահմի` Գերմանիայի ազգային հավաքականի կազմում ելույթները ավերտելու որոշումից:
« Ինձ համար մեծ անակըկալ էր, երբ իմացա, որ Լահմը ավարտել է իր կարիերան հավաքականի կազմում: Նա ամենաբարձր մակարդակով կարող է խաղալ նաև 40 տարեկանում: Լահմը լավագույն խաղացողն է, ում հետ ինձ բախտ է վիճակվել հանդես գալ միևնույն թիմում: Ռոբենն ու Ռիբերին նույնպես հիանալի խաղացողներ են, սակայն Լահմը հանճար է»,- նշել է Գոմեսը: