6997 դիտում
14:53 20-07-2014
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Opel-ը, ВАЗ 21061-ն ու Лада-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են 26-ամյա Հայկ Միրզաբաբյանի վարած Opel Astra մակնիշի 34 TO 850 համարանիշի, Կոտայքի մարզի բնակիչ 57-ամյա Հմայակ Հայրապետյանի վարած ВАЗ 21061 մակնիշի 17 LO 913 համարանիշի և ВАЗ 2110 մակնիշի 72 DV 222 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Лада-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ի սպայական գումարտակի ծառայողները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադյա Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությանը պարզում է հիվանդանոց տեղափոխված Лада-ի վարորդի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Նախնական տվյալներով Opel Astra մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 700.000 դրամ, ВАЗ 2110-ինը` 600.000, իսկ ВАЗ 21061-ինը` 80.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր:
Ընդ որում, Opel Astra մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր 44.000, ВАЗ 21061-ինը` 22.000, իսկ ВАЗ 2110-ինը` 44.000 դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9579 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին