Տրիպոլիի միջազգային օդանավակայանում հրթիռակոծությունը վերսկսվել է
Լիբանանի մայրաքաղաք Տրիպոլիի միջազգային օդանավակայանը կրկին հայտնվել է իսլամիստների հրթիռակոծության տակ:
Լուրը հաղորդում է Agence France-Presse գործակալությունը:
«Այսօր առավոտյան օդանավակայանը կրկին կրակոցների թիրախում է հայտնվել, օգտագործվել է ծանր ռազմատեխնիկա՝ հրթիռներ և տանկեր», - պարզաբանել է գործակալությունը մեջբերելով երկրի անվտանգության ծառայության աշխատակցի խոսքերը:
Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում օդանավակայանի՝ սա արդեն երրորդ հրթիռակոծումն է: Հուլիսի 13-ին և 15-ին իսլամիստները տասնյակ հրթիռներ էին արձակել կառույցի շինության և թռիչքուղու վրա: