«Հայդենհայմ» - «Բորուսիա». Մխիթարյանը կրկին հավասարեցրեց խաղի հաշիվը` 3:3
Դորտմունդի «Բորուսիա»-ն նախապատրաստական փուլի շրջանակում ընկերական հանդիպում է անցկացնում «Հայդենհայմ»-ի հետ: Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաշվի մեջ առջևում էին 2:1 հաշվով:
46-րդ րոպեին դորտմունդցիների կազմում փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իսկ 53-րդ րոպեին վերակագնել է հաշվի հավասարակշռությունը: Քիչ անց «Հայդենհայմ»-ը կրկին առաջ է անցել հաշվի մեջ, սակայն 71-րդ րոպեին Մխիթարյանը կրկին հավասարացրել է խաղի հաշիվը: 73-րդ րոպեի դրությամբ հաշիվը 3:3 է: