Հայտնաբերվել են օձեր
Հուլիսի 18-ին, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովնաթանի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են «Գյուրզա» տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հուլիսի 18-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են «Գյուրզա» տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հուլիսի 18-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները Ազատության փողոց թիվ 25 տան բակից հայտնաբերել են Լորտու և տեղափոխել անվտանգ տարածք: