211652_close_icon
views-count1329 դիտում article-date 11:12 18-07-2014

ԱԻՆ օդադեսանտային ջոկատն իր հերթական գործնական պարապմունքն անցկացրեց ՊՆ զորամասերից մեկում

Հուլիսի 17-ին ԱԻՆ օդադեսանտային ջոկատն անցկացրեց իր հերթական գործնական պարապմունքը ՊՆ զորամասերից մեկում: Օդադեսանտային ջոկատի 11 անդամ իրականացրեցին ուսումնական թռիչքներ: ԱԻՆ օդադեսանտային ջոկատի անդամները թռիչքի իրականացման վայրում անցան նախաթռիչքային բժշկական զննում, այնուհետև սկսեցին նախապատրաստվել թռիչքին: ՊՆ գնդապետ Թևոս և կապիտան Քրիստինա Իլիկչյանների ղեկավարությամբ իրականացվեցին ջոկատի անդամների հրահանգավորման ու պարաշյուտների ստուգման աշխատանքներ: Ըստ նախօրոք մշակված պլանի` օդադեսանտային ջոկատի անդամները տարբեր բարձրություններից «օգնության» էին նետվում և անկախ եղանակային պայմաններից վայրէջք կատարում նշված վայրում: Քամու առկայությունն ԱԻՆ օդադեսանտային ջոկատի անդամներին չխանգարեց ճիշտ կառավարել պարաշյուտը և հաջողությամբ հասնել գետնին`պարապմունքի պլանով նախատեսված վայր: Այսպիսի հմտությունների ձեռք բերումը թույլ է տալիս օդադեսանտային ջոկատի անդամներին անհրաժեշտության դեպքում երկնքից արագ օգնության հասնել և նույնիսկ ամենաանհասանելի վայրերում իրականացնել փրկարարական աշխատանքներ: Հրամանատարական դիտակետից թռիչքներին հետևում էր ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, գնդապետ Պավել Գյոզալյանը: Թռիչքի հաջող ավարտից հետո օդադեսանտային ջոկատի անդամները պարգևատրվեցին խորհրդանշական կրծքանշաններով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր