211652_close_icon
views-count2879 դիտում article-date 10:39 18-07-2014

Գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության հետ կապված նոր վարկածներ․ ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Երեկ ևս մեկ վարկած էլ դրվեց շրջանառության մեջ: Այն է գործարարի ձերբակալությունը ուղղված էր Ռոբերտ Քոչարյանին: Ըստ այդմ, Լ. Հայրապետյանը վերջին ամիսներին սերտ համագործակցում էր Քոչարյանի հետ, վերջինիս օժանդակությամբ և հավանությամբ իշխանության դեմ որոշակի քայլեր էր ձեռնարկում, հովանավորում ոչ իշխանամետ կառույցներին: Այս վարկածը մի փոքր ավելի միս ու արյուն ստացավ, երբ պարզվեց, Լ. Հայրապետյանի ձերբակալման հիմք է հանդիսացել «Բաշնեֆթի» բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքը «Սիստեմա» հոլդինգին, որի տնօրենների խորհրդի անդամ, որքան տեղյակ ենք, բաժնետեր է հանդիսանում Քոչարյանը: Կա ևս մեկ վարկած, թերևս ամենաթույլը, որ Լ. Հայրապետյանի ձերբակալությունը Ռուսաստանի պատասխանն էր Հայաստանի իշխանություններին, որոնց թույլտվությամբ արդեն տևական ժամանակ «ԱրմենՏել» ՓԲԸ-ում ստուգումներ են իրականացվում, որոնց ընթացքում խոշոր չարաշահումներ են բացահայտվել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր