211652_close_icon
views-count3091 դիտում article-date 01:42 18-07-2014

Երևանի Սեբաստիայի փողոցում բախվել տաքսի Daewoo-ն և Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում, Սեբաստիայի փողոցի թիվ 26/26 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Հայկազ Պողոսյանի վարած Daewoo Nexia մակնիշի 521 LS 61 համարանիշի և 42-ամյա Համլետ Մարտիրոսյանի վարած Opel մակնիշի 33 DU 659 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Daewoo-ի ուղևորներ Երևանի բնակիչներ 42-ամյա Գայանե Մարտիրոսյանը, 10-ամյա Լևոն Դարբինյանը և Opel-ի ուղևորներ Երևանի բնակիչներ 34-ամյա Անի Մարտիրոսյանը և 10-ամյա Արման Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր