Հենրիխ Մխիթարյան. Զլաթանին ասացի, որ ես էլ կարող եմ աստված լինել
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է իր թիմակից՝ շվեդ հարձակովղ Զլաթան Իբրահիմովիչի հետ հարաբերություններին:
«Զլաթանը շատ ծանր բնավորություն ունի և շատերի քիմքին չէ: Մարդիկչեն հասկանում նրա կատակները ու թե ինչ է ասում:
Բայց ես նրա հետ առաջին իսկ օրից լավ հարաբերություններ ունեմ: Նույնիսկ երբ նա «Մանչեսթերից» հեռու ապաքինվում էր, մենք շփվում էինք, կապ էինք պահպանում:
Բոլոր գիտեն, որ Իբրահիմովիչը իրեն աստված է համարում: Սակայն երբ մենք վայրէջք կատարեցինք Ռոստովում, նրան ասացի. «Տեսնո՞ւմ ես, ով է այստեղ աստվածը: Կատակում եմ: Շատ հայեր կային, բոլորն էլ իմ անունն էին վանկարկում:
Դրանից հետո նա հասկացավ, որ այնտեղ ուրիշ աստված էլ կա. դա ես եմ», ասել է Մխիթարյանը: