211652_close_icon
views-count3571 դիտում article-date 23:13 14-07-2014

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կայացավ դասախոսություն երիտասարդ դիվանագետների համար

Հուլիսի 14-ին Երևանում «Երիտասարդ դիվանագիտություն 2014» գիտագործնական դպրոցի շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կայացավ վերջինիս խորհրդական Օլեգ Շապովալովի դասախոսությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացների և նրանցում Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Միջոցառումը կազմակերպել է Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպությունը (ՄՀԶՀԿ): Օլեգ Շապովալովը ողջունեց դպրոցի մասնակիցներին՝ նշելով. «2015 թվականի հունվարի 1-ից սկսում է գործել Եվրասիական տնտեսական միությունը: Հայաստանը կանգնած է այս ինտեգրացիոն միությանը պայմանագիր ստորագրելու ճանապարհին: Հիմնականում Եվրասիական միությունը դիտարկվում է որպես տնտեսական ինտեգրացիա, որի նպատակն է ստեղծել արդյունավետ մրցակցային շուկա և բարձրացնել ՀՆԱ-ի մակարդակը մասնակից երկրներում»: Ամփոփելով դասախոսությունը` նա հաջողություն մաղթեց Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերությանը իր հետագա գործունեությունում: Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը իր շնորհակալական խոսքում, մասնավորապես, նշեց. «Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպությունը ներկայումս իրականացնում է հետազոտություններ` ուսումնասիրելով Հայաստանի մարզերում հասարակական կարծիքը ինտեգրացիոն գործընթացների և նրանցում Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Սոցիալական հարցումների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների մեծամասնությունը մտահոգված է ինտեգրացիոն գործընթացների տնտեսական ազդեցությամբ, որը զգալի կլինի շարքային քաղաքացիների համար: ՄՀԶՀԿ-ն մտադիր է շարունակել աշխատանքը մարզերի հետ, որպեսզի լրացվի տեղեկատվական վակուումը և բացահայտվի հասարակական կարծիքի իրական պատկերը»: Հիշեցնենք, որ ս/թ հունիսի 30-ին ՀԱՊԿ-ի հայկական ազգային ներկայացուցչությունում, ս/թ հուլիսի 2-ին ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակում, ս/թ հուլիսի 4-ին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունում և ս/թ հուլիսի 7-ին ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում արդեն կայացել են թեմատիկ դասախոսություններ: «Երիտասարդ դիվանագիտություն 2014» գիտագործնական դպրոցի պաշտոնական բացումը կայացավ ս/թ հունիսի 25-ին Երևանում: Ծրագրի մասնակիցները մի ամսվա ընթացքում կմասնակցեն մի շարք սեմինարների, վարպետաց դասերի Հայաստանի Հանրապետությունում գործող պետական, զինվորական և միջազգային գերատեսչությունների ներկայացուցչությունների հետ, ինչպես նաև` փորձագետների, որոնք մասնագիտացված են համապատասխան ռազմավարական կարևոր ոլորտներում: Հիմնական նպատակն է ինտերակտիվ հարթակի ստեղծման նպատակով երկկողմանի հաղորդակցման ապահովումը երիտասարդ մասնագետների և քաղաքական կառույցների միջև, որոնք իրենց հերթին ռազմավարական նշանակություն ունեն պետական կառավարման և միջազգային համագործակցության գործում: Դպրոցի գործընկերներ են ՌԴ դեսպանատունը, Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը, ԵԱՀԿ և ՀԱՊԿ ներկայացուցչությունները Հայաստանում, ինչպես նաև` Պաշտպանության նախարարությունը և Հայաստանի Ազգային ժողովը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր