Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Հումմելսին և Գերմանիայի հավաքականին
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է իր ակումբակից Մաթս Հումմելսին և Գերմանիայի հավաքականին` 2014 թվականի աշխարհի առաջնություն կիսաեզրափակիչ դուրս գալու կապակցությամբ:
« Շնորհավորում եմ հանդիպման լավագույն խաղացող Մաթս Հումմելսին և Գերմանիայի հավաքականին` կիսաեզրափակիչ դուրս գալու կապակցությամբ»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչում Գերմանիայի ընտրանին 1:0 հաշվով հաղթեց Ֆրանսիայի հավաքականին, իսկ խաղի միակ գոլը հեղինակեց կենտրոնական պաշտպան Մաթս Հումմելսը: