Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, ով 2014 թվականի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչում Կոլումբիայի հետ կայացած խաղի ժամանակ վնասվածք էր ստացել, ստիպված կլինի բաց թողնել մի քանի շաբաթ: Ֆուտբոլիստը մրցակցի խաղացողի հետ բախման արդյունքում վնասել է գոտկատեղի երրորդ ողը: Այդպիսով «Բարսելոնա»-ի կիսապաշտպանը բաց կթողնի աշխարհի առաջնության մնացած երկու հանդիպումները:
Հիշեցնենք, որ Նեյմարը ընթացիկ աշխարհի առաջնությունում խփել է 4 գոլ: Կիսաեզրափակիչում Բրազիլիան կմրցի Գերմանիայի հետ: