211652_close_icon
views-count9628 դիտում article-date 14:20 21-07-2017

Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ 95%-ով ավարտված է

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը շատ մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն, գործարքը 95 %-ով ձևակերպված է, հայտնում է Catalunya Radio-ն: Կատալոնական ակումբը մտադիր չէ իր խաղացողի հրաժարագինը նվազեցնել, որը պայմանագրով 222 մլն եվրո է: Բացի այդ, գործարքի կայանալու դեպքում Նեյմարի հայրը ՊՍԺ-ից 40 մլն եվրո պարգևավճար կստանա: Ֆրանսիացիները հորը գրավոր երաշխիք են ներկայացրել, որ գործարքի պաշտոնական ձևակերպումից հետո նա այդ գումարը կստանա: Վերջնական որոշումը պետք է կայացնի հենց Նեյմարը: «Բարսելոնայի» ղեկավարությունը կապ է հաստատել նրա հետ, սակայն բրազիլացին առայժմ այդ տեղեկությունը չի հաստատել:

Նմանատիպ նյութեր