3211 դիտում
10:42 05-07-2014
Գուրգեն Արսենյանի ինքնաթիռներն ու հսկա կարողությունը․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը հասցրել է կուտակել ահռելի ունեցվածք։ Խորհրդարանական ընտրություններից առաջ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նա բազմաթիվ անշարժ եւ շարժական գույք է գրանցել։ Եվ այսպես՝ միայն Երեւանում նա ունի 7 անշարժ գույք, որից երեքը՝ 610 քմ եւ 15 քմ տարածքով շինություն եւ 0,0917 հա հողակտոր Արաբկիրի 38 հասցեում։ Մոտ 913քմ տարածքով շինություն եւ 0,0906 հա հողակտոր Երեւանի Քեռու փողոցում։ Ինչպես նաեւ 235 քմ տարածքով շինություն եւ 0,0677 հա տարածքով հողակտոր Գյուլբենկյան փողոցում։
Գ. Արսենյանը հողակտորներ եւ շինություններ ունի նաեւ Գյումրիում եւ Արմավիրում։ Օրինակ՝ Գյումրիում ունի 0,021283 հա հողամաս եւ մոտ 141 քմ շինություն։ Արմավիրի մարզի Արտամետ համայնքում ունի 157 հա, Տալվորիկում՝ 84 հա, Նոր Կեսարիայում՝ 4 հա եւ 7 հա հողակտորներ։
Գ. Արսենյանը հայտարարագրել է նաեւ 5 շարժական գույք, որից երեքը՝ 2003թ. թողարկված «Զեյներ CH-701STOL» ինքնաթիռներ են։ Հայտարարագրել է նաեւ 2008թ. արտադրության «Լեքսուս LS600HL», «Ռենջ Ռովեր Super Chargeo» եւ «Տոյոտա Պրադո» ավտոմեքենաներ։
Գ. Արսենյանին է պատկանում «Արսօյլ» ընկերությունը։ Նրան են պատկանում նաեւ «Յունիքորն թրեյդ», «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնթրաքշն» գովազդային, տպագրական եւ այլ գործունեությամբ զբաղվող ընկերությունները, ինչպես նաեւ «Բիզնես սթայլ» ընկերության 20 տոկոս բաժնեմասը, «Աննալուս» ընկերության 50 տոկոսը։ Գ. Արսենյանին է պատկանում նաեւ Տաջիկստանում գործող «Գրանտ Տոբակո» ընկերության 85 տոկոսը։
Գ. Արսենյանն ունի նաեւ հսկայական ֆինանսական միջոցներ։ Այս տարի Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ անցած տարեվերջին նա ունեցել է 60մլն 639 հազար դրամ, 2,7 մլն դոլար եւ 21,4 մլն եվրո գումար։ Պակաս հարուստ չէ նաեւ նրա կինը՝ Էդիտա Ղարագյոզյանը, ով նույն հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նշել է, որ ունի 217 մլն դրամ, 248 հազար դոլար եւ 10 հազար եվրո»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2897 դիտում
10:41 31-10-2018
ՄԱԿ-ՀԱԿ դաշի՞նք. Ինչ արդյունք կունենան Գուրգեն Արսենյանի բանակցությունները. «Ժամանակ»
26443 դիտում
09:22 15-05-2016
ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի պարզաբանումը՝ SHAMSHYAN.com-ի հրապարակմանը՝ իր տղայի կալանավորման փաստով
14485 դիտում
09:59 15-05-2016
Գուրգեն Արսենյանի որդուց բացի, նույն քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»